ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ ինչպես է Ուկրաինայում «Իսկանդեր»-ով հարվածում օտարերկրյա վարձկանների բազային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ուրբաթ հրապարակել է «Իսկանդեր» համալիրի հաշվարկների աշխատանքի կադրերը։ ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական համալիրի օգնությամբ ոչնչացվել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների պատրաստման բազան, նշել են գերատեսչությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ կրակոցներն իրականացվել են երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ և թևավոր։

«Բալիստիկ հրթիռը հարվածել է շենքին, որտեղ գտնվում էր օտարերկրյա լեգեոնը, և ուսումնական բազան։ Քանի որ կիրառվել է հզոր պայթուցիկ թափանցող մարտագլխիկ, 60 մետր երկարությամբ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է, իսկ հակառակորդը՝ խոցվել»,- ասել է մարտկոցի հրամանատարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular