ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է պատասխանատու Արցախում գազամատակարարման խափանումների համար. «Գազպրոմը» չի ստանձնում պատասխանատվությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի տարածքային կառավարման նախարարությունը մարտի 8-ին տեղեկություն տարածեց այն մասին, թե Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն։ Արցախի ողջ տարածքում 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։

Մարտի 19-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ երկարատև բանակցություններից հետո Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, սակայն երկու օր անց տեղեկատվական շտաբը կրկին հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում էր.

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»։

Մինչև հիմա էլ անխափան գազամատակարարումն Արցախում վերականգնված չէ: 1or.am-ը փորձել է պարզել, թե, ի վերջո, ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն: Հայաստան-Արցախ գազատարը, տրամաբանորեն, ո՛չ Հայաստանի Հարնապետության, ո՛չ Ադրբեջանի Հանրապետության, ո՛չ էլ, առավել ևս, Արցախի Հանրապետության սեփականությունը չէ: Գազամատակարարումը պետք է, որ իրականացնի է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ում հետ էլ կապ հաստատեցինք՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Ընկերության մամուլի խոսնակ Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ հարցի հետ.

«Մենք այս հարցի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չունենք: Դուք պետք է դիմեք «Արցախգազ» ՓԲԸ-ին»:

Մեր որոնումների արդյունքում պարզեցինք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ն պետական կարգավիճակ ունի: Փորձեցինք կապ հաստատել ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժին, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

 Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular