ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը փորձում է Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայից շեղել դեպի Անդրկովկաս. քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասը օգտագործել որպես միջոց Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայից շեղելու համար, միաժամանակ այդ տարածաշրջանում հստակեցվում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։

«Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառ են դարձել Վաշինգտոնի և Լոնդոնի ուղղակի հրամանները Ռուսաստանի ուշադրությունը շեղելու նպատակով։ Որպեսզի Ռուսաստանը իր ուշադրությունն Ուկրաինայից փոխի դեպի Անդրկովկաս, այնտեղ այդ մանր սադրանքներն էլ իրականացվում են։ Ռուսաստանը չի կարողանա միաժամանակ վերահսկել մի քանի թեժ կետեր: Եթե ​​Ռուսաստանի սահմանների երկայնքով լարվածության 3-4 օջախներ հայտնվեն, իսկ դա հայտնի «կրակե օղակի» ռազմավարությունն է, որը ցանկանում են իրականացնել ամերիկացիները, ապա դրա արդյունքում Ռուսաստանը կարող է քայքայվել։ Այսինքն նման սադրանքները շարունակվելու են։ Իսկ այնպիսի արևմտամետ տարրերը, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, և ով զբաղեցնում է ծայրահեղ բարձր պաշտոն, բնականաբար մեծ վտանգ է Ռուսաստանի համար։ Փաշինյանը քանի դեռ իշխանություն է, վարելու է ճիշտ հակառակ քաղաքականություն, այսինքն բացարձակապես չբխող Հայաստանի շահերից։ Նա փորձում է խոսել Թուրքիայի հետ ինչ-որ դաշնակցային հարաբերությունների մասին, և Թուրքիան ամեն ինչ կանի Հայաստանին հերթական անգամ նվաստացնելու համար»,- ասել է փորձագետը։

Քաղաքագետը նաև նշել է, որ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտությունը արտաքին քաղաքականության մեջ և դարձել է այնպիսին, ինչպիսին Ուկրաինան է, և ճիշտ է նաև այն, որ Փաշինյանը հրահանգ է կատարում կա՛մ Վաշինգտոնից, կա՛մ Լոնդոնից։

«Հետաքրքիր վարկած կա առ այն, որ Ադրբեջանը կատարում է Մեծ Բրիտանիայի, իսկ Հայաստանը ԱՄՆ-ի պահանջները։ Այն, ինչ հիմա կատարվում է Անդրկովկասում, ամենայն հավանականությամբ, Լոնդոնի պայքարն է Անդրկովկասում իր ազդեցության գոտու համար։ Ամերիկացիները շատ ուժեղ խփում են բրիտանացիների ձեռքերին, բայց Լոնդոնի կայսերական նկրտումները պարզապես հորդում են, և այդ պատճառով նրանք փորձում են իրենց համար ինչ-որ բան ապահովել՝ տարածաշրջանում գործելով Ադրբեջանի միջոցով։ Եվ ի վերջո այդ ամենը շրջվում է Ռուսաստանի դեմ»,- ասել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular