ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հակառուսական բանաձեւ է ընդունել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանաձեւին կողմ է քվեարկել 140, ձեռնպահ՝ 38, դեմ են եղել Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը եւ Սիրիան։ Հայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել։

Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւում նշվում է, որ այն «պահանջում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում»։ Եվ նաև նշվում է, որ «Ռուսաստանի ռազմական հարձակումը Ուկրաինայի տարածքի վրա և դրա հումանիտար հետևանքները հասնում են այնպիսի չափերի, որոնք միջազգային հանրությունը տասնյակ տարիներ չի տեսել Եվրոպայում»: Բացի այդ, պահանջվում է դադարեցնել քաղաքների, մասնավորապես՝ Մարիուպոլի շրջափակումը։

Փաստաթուղթը նաև կոչ է անում իրականացնել մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը (դրանում Ռուսաստանին կոչ է արվել դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերը, ինչպես նաև դատապարտել է Ռուսաստանի Դաշնության` իր միջուկային ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու որոշումը»):

Զուտ հումանիտար թեզերի թվում կան քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, լրագրողների և բժիշկների պաշտպանության պահանջներ։ Պահանջվում է նաև  ապահովել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների համար անվտանգ անցումը։

Ընդունված բանաձեւի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան կողմերից պահանջում է ապահովել մարդասիրական անվտանգ մուտք, դատապարտում է հումանիտար իրավունքի խախտումները և կոչ է անում իրականացնել այն։

Բանաձեւի նախագիծը համահեղինակել են ԱՄՆ-ը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Լիտվան եւ Լատվիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular