Մոսկվան նշել է Կիևի հետ բանակցություններում գլխավոր խոչընդոտը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում հիմնական խոչընդոտը Կիևի իշխանությունների ինքնուրույն չլինելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Կիևի ռեժիմը չէ, որ որոշում է կայացնում, և ընդունված որոշումները չեն համապատասխանում Ուկրաինայի ժողովրդի, բնակչության, քաղաքացիների շահերին։ Այդ ամենն արվում է Վաշինգտոնի առաջարկով համապատասխան կապի ուղիներով, որոշումները ներկայացնում են որպես ուկրաինական կողմի որոշումներ։ Իրականում դրանք չեն արտացոլում ոչ իրականությունը, ոչ էլ քաղաքականությունն՝ ուղղված ուկրաինական կողմի, պետության շահերին սպասարկելուն»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ «Կիևի ռեժիմի թիկունքում կան փորձագետներ, որոնք իրենց դիրքորոշումն իրականացնում են այս ռեժիմի միջոցով»:
Միաժամանակ նա նշել է, որ եթե ելնենք նրանից, որ «առաջընթացը պարզապես շարժում է, զարգացում», ապա կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և դա կարելի է համարել առաջընթաց։
Միաժամանակ Զախարովան ասել է, որ ռուսական կողմը բանակցում է ուկրաինական կողմի հետ ելնելով նրանից, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա։