ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները բաց են թողել երկրի ինքնիշխանությունը պահպանելու շանսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ղեկավարությունը բաց թողեց երկիրն իր սահմաններում պահելու շանսը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք կոչ ենք անում Զելենսկու վարչակազմին, չգիտեմ ինչպես անվանել, ընկերների այս խմբին, մտածել երկրի ճակատագրի, մարդկանց, բնակչության կյանքի մասին, եզրակացություններ անել, ընդունել համապատասխան որոշումներ։ Նրանք արդեն բաց են թողել Ուկրաինայի՝ իրենց սահմաններում, ինքնիշխան Ուկրաինայի, անկախ Ուկրաինայի գոյության հիմնական հնարավորությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ իրենց այդ «շանսը» տրվել է 2014 և 2015 թվականներին, և այդ ժամանակվանից իրենք ուկրաինական իշխանություններին «համոզում» են վերցնել այն։

«Բոլոր հարթակները օգտագործվեցին բացատրելու համար, որ Ուկրաինայի պետության համար պարզապես չկա այլ տարբերակ, քան Մինսկի գործողությունների ծրագրի շրջանակներում համապատասխան քայլեր ձեռնարկելը։ Հակառակ դեպքում երկիրը կքանդվի, ինչը մենք տեսնում ենք հիմա՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ»,- ասել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular