ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի քիմիական, կենսաբանական և միջուկային զենքից պաշտպանվելու միջոցներ. Ստոլտենբերգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի քիմիական, կենսաբանական և միջուկային զենքից պաշտպանվելու, ինչպես նաև կիբերպաշտպանության միջոցներ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք որոշել ենք ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ կիբեր սպառնալիքներից, կենսաբանական, քիմիական և միջուկային զենքերից պաշտպանվելու համար», - ասել է նա:

Ստոլտենբերգը պնդում է, որ Ռուսաստանը փորձում է պատրվակ ստեղծել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման համար։

«Մենք մտահոգված ենք, որովհետև տեսնում ենք Ռուսաստանի հռետորաբանությունը, որը փորձում է պատրվակ ստեղծել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հասցեին քիմիական զենք կիրառելու համար: Նման պատրվակի ստեղծում մենք նախկինում էլ ենք տեսել»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումը «ամբողջությամբ կփոխի հակամարտության բնույթը եւ կունենա համատարած հետևանքներ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular