ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորում չի՛ լինելու, մոռացե՛ք այդ մասին. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը: Ակնկալվում է, որ վաղվա հավաքի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ: 

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.

«Վաղը կայանալիք վեհաժողովը ժամանակային առումով զուգահեռված է Բայդենի այցին Եվրոպա: Այդ ընթացքում, բացի ՆԱՏՕ-ի վեհաժողովից, նախատեսվում է նաև Մեծ յոթնյակի և Եվրամիության գագաթնաժողովները: Բնականաբար, այս երեք գագաթնաժողովներն օրգանապես շաղկապված են միմյանց իրենց օրակարգով և նպատակով, և կենտրոնական խնդիրը, որը նրանք կոչված են բարձրացնելու և լուծումներ գտնելու, իհարկե, աշխարհակարգի այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների բերումով: Մինչև փետրվարի 24-ը գոյություն ունեցող աշխարհակարգն այլևս գոյություն չունի, իսկ նորը դե՛ռ գոյություն չունի: Եվ այս միջանկյալ ժամանակաշրջանում ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելուն ուղղված ջանքերից է հենց լինելու հիմնական քննարկումը»:

Խոսելով վաղը կայանալիք վեհաժողովից տարածաշրջանային անվտանգության առումով ունեցած սպասելիքներից՝ Մեհրաբյանը նշեց.

«Բնականաբար, մեզ ավելի շատ մոտ է հենց մե՛ր տարածաշրջանի օրակարգը: Այստեղ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ ճեղքումներ խոստացող լուծումների բերի, թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանն այնտեղ մասնակցություն չունեն: Եվ, ընդհանրապես, հաշվի առնելով այս պրոբլեմների մասշտաբը, պետք է լավ պատկերացնենք, որ մեր տարածաշրջանն այդ իմաստով շատ մեծ կարևորություն չունի այդ հարթակներում և ավելին սպասել այս պահին ուղղակի իրատեսական չէ»:

Քաղաքագետի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առումով էլ պետք չէ մեծ հույսեր կապել ՆԱՏՕ-ի վեհաժողովի հետ.

«Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորում չի լինելու, մոռացե՛ք այդ մասին, այս պատերազմը վերջանալու է միայն կողմերից մեկի վերջնական պարտությամբ, որովհետև շատ պարզ պետք է հասկանալ, որ երկու կողմերի համար էլ հետքայլն այլևս անընդունելի է, նույնիսկ եթե դրա մասին խոսակցություններ էլ կան»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular