ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքային ամբողջականության համար կարևոր այս նախագծին դեմ քվեարկողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության. Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնող հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել քրեորեն պատժել նրանց, ովքեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն։

Թեմայի վերաբերյալ 1or.am-ը լսել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի կարծիքը.

«Ես կարծում եմ՝ սա որևէ մեկիս համար անակնկալ չէր. այլ բան սպասել այս իշխանությունից, պարզապես միամտություն կլիներ: Իրենք իրենց գործողություններով, իրենց քայլերով , պայմանավորված և պարտված պատերազմով ամեն օր կասկածի տակ են դրել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը: Շուտով մեկ տարին կլրանա, անցյալ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը 41 կմ ներխուժել է  ՀՀ սուվերեն տարածք, և այսօր Հայաստանի իշխանությունները, ԱԳ նախարարը «Ջոկոնդայի ժպիտով» Մևլյութ Չավուշօղլուի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի հետ խաղաղության պայմանագրի մասին են խոսում: Ադրբեջանը լկտիաբար անջատել է Արցախի գազամատակարարումը, այն դեպքում, երբ Արցախում գիշերը մինուս երեք աստիճան է եղել, էլեկտրականությունը չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը, և Հայաստանի իշխանությունը երեկ այդ պատասխանատվությունը «գցեց» ռուս խաղաղապահների գրպանը՝ ասելով, որ դա արդեն նրանց խնդիրն է»:

Զոհրաբյանի խոսքով՝ այս քվեարկությունը պատմական է.

«Ես դրա մեկ օրինակն անպայման պահելու եմ ինձ մոտ, որովհետև գալու է 44-օրյա պատերազմի, դրան հետևած բոլոր քաղաքական իրադարձությունների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ այս սիրախաղի քաղաքական պատասխանատվության ժամանակը, և բոլոր նրանք, ովքեր դեմ են քվեարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ձևակերպում, հայտարարություն քրեականացնող նախագծին, վստահ եղեք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Բումերանգի էֆֆեկտը դեռևս որևէ մեկը չի չեղարկել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular