ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բենզեման ապաքինվել է եւ կօգնի «Ռեալին» հաջորդ խաղում

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ապաքինվել է եւ կկարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղում։ «Ռեալը» ապրիլի 2-ին կմրցի «Սելտայի» հետ, հաղորդում է Marca-ն։

34-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք էր ստացել եւ չկարողացավ մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի հանդիպմանը։ «Ռեալը» Մադրիդում պարտվեց 0։4 հաշվով։

Բենզեման չի միացել Ֆրանսիայի հավաքականին, որը առաջիկա օրերին ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոտ դ’Իվուարի եւ Հարավային Աֆրիկայի հավաքականների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular