ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանն արգելափակել է Ռուսաստանի դեսպանատան հաշիվները «ահաբեկչության ֆինանսավորման» պատրվակով. Լեհաստանում ՌԴ դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի իշխանություններն արգելափակել են Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան բանկային հաշիվները՝ «փողերի հնարավոր լվացման և ահաբեկչության ֆինանսավորման» պատրվակով։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւը։

«Մեր հաշիվները արգելափակվել են Ֆինանսների նախարարության որոշմամբ, այնուհետև Լեհաստանի դատախազի որոշմամբ՝ պատճառաբանելով, որ մեր հաշիվներից ստացված միջոցները իբր կարող են օգտագործվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար», - ասաց նա։

Անդրեևն ասել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացնում երկրից վտարված ռուս դիվանագետներին։

«Իմ հարցին պատասխան չի տրվել: Նրանք պարզապես վկայակոչում էին Վիեննայի կոնվենցիան և այլն», - ասաց դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular