ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք չունենանք երկնիշ տնտեսական և որակական աճ, մարդիկ աղքատանալու են. Միքայել Մելքումյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մեծ կախվածություն ունի ներկրումից, իսկ դրամի արժեզրկումն իր հերթին հանգեցնում է ներկրվող ապրանքների թանկացմանը: Տնտեսագետների կանխատեսմամբ՝ Հայաստանում պարենի դեֆիցիտ չի լինի, փոխարենը պարենի երկնիշ գնաճ կգրանցվի:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ, ում համոզմամբ գնաճը միայն Հայաստանում չի դիտվում, այլ ամբողջ աշխարհում.

«Հայաստանը տնտեսական բովանդակությամբ փոքր երկիր է, հետևաբար, ավելի մեծ երկրների տնտեսական ազդեցության տակ է, հիմնականում՝ Ռուսաստանի: Այսինքն՝ Ռուսաստանում գործընթացներն ինչպես գնան, ինչ-որ բանաձևերով վաղ, թե ուշ ազդելու են մեզ վրա: Իհարկե, այստեղ որոշակի անելիքներ ունի Կենտրոնական բանկը, որովհետև Սահմանադրությամբ գնաճը, գների և ֆինասական կայունության ապահովումն իր ֆունկցիան է: Բայց այստեղ խնդիրը միայն գնաճը չէ, այլ նաև մարդկանց եկամուտները: Եթե մենք չունենանք երկնիշ տնտեսական և որակական աճ, որը կբերի մարդկանց եկամուտների աճի, բնականաբար, մարդիկ աղքատանալու են, որովհետև առանց այն էլ աշխարհի հայերի ընդամենը 18 տոկոսն է Հայաստանում ապրում, այսինքն՝ Հայաստանը հայերի համար ապրելու համար գրավիչ երկիր չէ: Հիմա մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի Հայաստանն օգտվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտից, քանի որ այս պահին մոտավորապես 25 հազար Ռուսաստանի քաղաքացի է եկել մեր երկիր: Մենք պետք  է կարողանանք ճիշտ ընդունել նրանց, որ նրանք էլ ներդրումներ անեն: Հայաստանը պետք է իր դռները բացի բոլոր տիպի ներդրումների համար, չնայած՝ պատերազմող երկրում ներդրում քիչ են անում, դա էլ պետք է ընդունենք:

Տնտեսագետի կարծիքով՝ պարենի դեֆիցիտ, այնուամենայնիվ, չի լինի, բայց փոխարենը կաճեն գները.

«Մենք մեծ ծավալով սպառող բնաչություն չունենք: Եթե ցորենի մասով խոսենք, արտադրության կեսը՝ մոտ 500 հազար տոննա մենք ապահովում ենք, մյուս կեսն էլ Ռուսաստանից կբերենք՝ որպես ռազմավարական գործընկեր: ՀՀ-ում կա 200 հազար հա չմշակվող ցանքատարածք, թող պետությունը ամեն հա-ի մասով 150-200 հազար դրամ տա գյուղացուն, որ գյուղացին սկսի դա մշակել և ապահովի մեր պաշարները: Գները կաճեն, բայց պարենի դեֆիցիտ չեմ կարծում՝ լինի»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular