ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Երկաթյա վարագույր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համարվում է, որ «Երկաթյա վարագույր» արտահայտությունը պատկանում է Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒինստոն Չերչիլին, ով 1946 թվականի մարտի 5-ին  ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Վեստմինստերյան քոլեջում բացատրելով ֆաշիզմին հաղթած երկրների միջև ծագած և զարգացող տարաձայնությունները ասել է. «Սկսած Բալթիկ ծովում գտնվող Շտետինից մինչև Ադրիատիկում գտնվող Տրիեստա, ամբողջ Եվրոպայով մեկ իջեցվել է երկաթյա վարագույր»: Իսկ ո՞վ է առաջինը արտահայտել այդ քաղաքական «Երկաթյա վարագույր» արտահայտությունը, որը ի վերջո նշանակում է ինչ որ երկրի հետ կապերի խզում և մեկուսացում: Պարզվում է, որ «երկաթյա վարագուր» արտահայտությունը մինչև ՈՒինստոն Չերչիլը այլ քաղաքական գործիչներ էլ են  ասել: ՈՒղղակի Չերչիլի դեպքում «սառը պատերազմը» նոր-նոր էր սկսվել  և այդ հիշվող բառերը արտատպվել են բոլոր առաջատար թերթերի հոդվածների գլխագրերում: Արդյունքում էլ «երկաթյա վարագույր» արտահայտությունը սխալմամբ վերագրվել է Չերչիլին: Չերչիլը «երկաթե վարագույր» ասելով ի նկատի է ունեցել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ -ն ու Սոցիալիստական լագերի  պետություններին  մեկուսացրել է կապիտալիստական  պետություններից: Մեկուսացման այս քաղաքականությունը ունեցել է փոխադարձ բնույթ: Իրականում «երկաթյա վարագուր» արտահայտությունը առաջին անգամ օգտագործել է Բելգիայի թագուհի Ելիզավետան 1914 թվականին: Բանն այն է, որ այն ժամանակ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը և գերմանական բանակը հարձակվում էր, և այդ առիթով Ելիզավետան ասել է. «Այժմ իմ և Գերմանիայի միջև կարծես թե «երկաթյա վարագույր» է ընկել»: Դրանից հետո 1917 թվականին այս արտահայտությունը  օգտագործել է ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը, որը Հոկտեմբերյան հեղափոխության  դեպքերը համեմատել է  թատերական ներկայացման հետ, որից հետո «ճռռալով» ռուսական պետության  վրա է իջել երկաթե հսկայական վարագույրը, ի նկատի առնելով ՍՍՀՄ-ի ինքնամեկուսացումը այն տարիներին: Հետագայում 1919 թվականին Բեռլինում անգլիական դեսպան Ժորժ Կլեմանսոյը այսպես է բացատրել նախատեսվող փոխադարձ չհարձակվելու պայմանագրի կնքումը ֆրանսիացիների և գերմանացիների միջև. «Ես մնում եմ այն կարծիքին, որ լավագույն պաշտպանությունը ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ գերմանացիների համար կարող է դառնալ երկաթյա վարագույրը: Այսինքն ես ի նկատի ունեմ այնպիսի չեզոք զոնան, որը խախտել ոչ մեկը չի համարձակվի: Ընդ որում նման երկաթյա վարագույր կարող է դառնալ Լա -Մանշ նեղուցը»: Իսկ 1945 թվականի փետրվարի 8-ին գերմանական «Դաս Ռայխ» թերթում լույս է տեսնում «Երկաթյա վարագույրից այն կողմ» վերնագրով հոդված, և հետո նույն տարվա փետրվարի 25-ին նույն թերթը հրատարակել է Գերմանիայի Պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսի ճառը, որտեղ նա երկու անգամ հիշատակել է «Ռուսաստանի և Գերմանիայի միջև առկա երկաթյա վարագուր» արտահայտությունը: Ամենահավանականը հավանաբար այն է, որ Չերչիլը «երկաթյա վարագուր» աարտահայտությունը վերցրել է հենց Գեբբելսի այդ ճառից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular