ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կկատարվի ռուբլով․ Վլադիմիր Պուտին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել իրենց վտանգված արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին մարտի 23-ին՝ կառավարության հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է TASS-ը։

«Ես որոշել եմ հնարավորինս շուտ իրականացնել վճարումների փոփոխման վերաբերյալ մի շարք միջոցառումներ՝ սկսենք սրանից․ այսպես կոչված ոչ բարեկամ երկրների համար գազի մատակակարումը՝ ռուսական ռուբլով»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ այդ հաշվարկներում նախատեսվում է հրաժարվել իրենց վարկաբեկած բոլոր արժույթներից։

Միաժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել «ծավալների և գների համաձայն՝ ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված գնագոյացման սկզբունքների համաձայն»։ «Ի տարբերություն որոշ գործընկերների՝ մենք գնահատում ենք մեր գործարար համբավը՝ որպես վստահելի գործընկեր և մատակարար»,- ասել է Պուտինը։

Նա կրկին պարզաբանել է, որ փոփոխությունները կազդեն միայն վճարային արժույթի վրա, այն կփոխվի ռուսական ռուբլու։ Նախագահը նախարարների կաբինետին հանձնարարել է համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին»՝ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին։

«Միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործարքները, և անհրաժեշտ է նրանց համար ստեղծել վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արժութային շուկայում ռուսական ռուբլու գնումը։ Ես խնդրում եմ Ռուսաստանի բանկին, կառավարության հետ միասին, մեկ շաբաթվա ընթացքում որոշել նման գործարքների իրականացման կարգը»,- հրամայել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular