ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապ անհրաժեշտ է վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը․ Եվրամիություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:

«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»,-գրել է Ստանոն:

Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում:

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Ադրբեջանական կողմը  թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղաղապահներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Արցախի իշխանություններն այնուհետև հայտնեցին, որ մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular