Գողացել են ԱԱ-2018-ում Պոգբայի ստացած ոսկե մեդալը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ իր առանձնատնից գողացել են չհրկիզվող պահարանը։
Ֆուտբոլիստի տունը թալանել էին անցած շաբաթ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ։ Տանը եղել էին Պոգբայի երեխաները դայակի հետ։
«Գողացել են չհրկիզվող պահարանը։ Այնտեղ մորս զարդերն էին եւ իմ ոսկե մեդալը, որը ստացել էի 2018թ․ աշխարհի առաջնությունում։
Բայց ամենաահավորն այն է, որ այդ պահին տանը դայակի հետ իմ երեխաներն էին։ Նրանք ամեն ինչ լսել են, փակվել են սենյակում, անմիջապես զանգել են կնոջս եւ անվտանգության աշխատակիցներին։
Մի քանի օր այդ կինը շոկային վիճակում էր։ Երեխաների հետ ամեն ինչ կարգին է»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Աթլետիկոյին» պարտվել էր 0։1 հաշվով եւ դուրս մնացել Չեմպիոնների լիգայից։