Բայդենը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Պետդումայի 300 պատգամավորի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ Պետդումայի հարյուրավոր պատգամավորների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել 300 պատգամավորի նկատմամբ:
Daily Mail-ը մանրամասնում է, որ Բայդենն իր որոշման մասին կհայտարարի հինգշաբթի՝ Բրյուսելում, որտեղ նա հանդիպելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ համակարգելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: