ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը՝ գոյութենական խնդրի առջև․ ՀՀ իշխանությունները բացակա են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունները վստահեցնում են՝ ունեն բավական հիմքեր պնդելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի փականը տեղադրվել և նախօրեին գիշերը պարզապես փակել են Արցախի 100 հազար բնակչի սպասարկող խողովակը։ Առանց փակագծերը բացելու Արցախի իշխանությունները վստահեցնում են, մարտի 8-ի պայթյունից հետո ադրբեջանական կողմը խողովակը նորոգել է և այն փակելու հարմարանք է տղադրել՝ հումանիտար աղետի հանգեցրել Արցախի ամբողջ բնակչությանը։ Այս իրողությանը անդրադարձել են Հայաստանի և Արցախի օմբուդսմենները, երկու երկրների արտգործնախարարությունները՝ նշելով, որ հումանիտար ճգնաժամը խայտառակ ծանր է ընթանում։

Ոչ պատերազմական իրավիճակում Արցախի բնակչությունը կանգնել է սառնամանիքների պայմաններում՝ սեփական տները տաքացնել չկարողանալու և ստիպված երկիրը լքելու երկընտրանքի առջև։ Բաքուն այս քայլերով ընդամենը փորձում է Հայաստանին և Արցախին ապացուցել, թե ով է իրականում իրադրության տերը և ով կարող է թելադրել իրեն ցանկալի պայմանները։ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը նախօրեին հանդիպել է Ռուսաստանի ցամաքային զորքերի խաղաղապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Կիմին։

Ադրբեջանական կողմը, ըստ իրենց իսկ տարածած հաղորդագրության, մտքերի տեղափոխման ժամանակ հայտարարել է, թե քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համապատասխան հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելու և այլ հարցեր։ Նշենք, որ նշված հայտարարության մեջ որևէ դրույթ չկա Արցախի զինված ուժերի դուրս բերման մասին։ Ընդսմին Ադրբեջանի իշխանություններն ու զինված ուժերը նոր սադրանքներ են հրահրում Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները բավարարվում են միայն արտգործնախարարության մի հայտարարությամբ, իսկ պաշտպանության նախարարությունն ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ որևէ քայլ չեն ձեռնարկում ո՛չ Արցախի բնակչության շահերի պաշտպանության, ո՛չ էլ Հայաստանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ըստ էության, երկու երկրների ժողովուրդները մնացել են խայտառակ մի իրավիճակում, երբ նույնիսկ սեփական երկրի ղեկավարությունը ոչ թե պաշտպանում է իրենց շահերը, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգի տարածողն է։ Այս ամենը ծայրահեղ աղետալի իրավիճակ է ստեղծելու երկրի համար։ Եվ Հայաստանի ու Արցախի բնակչությունը պետք է ինքնակազմակերպվի, դուրս գա փողոց՝ վռնդելու այս իշխանություններին և երկիրը փրկելու գլորվող անդունդից։

Նորայր Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular