ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին ռազմագերիներն ուղղակի քաղաքական հաշվարկների զոհ են. Ռուբեն Մելիքյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ երկարացնելու նախկին ռազմագերի Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը:

Թեմայի շուրջ 1or.am-ի զրուցակիցը իրավաբանական գիտությունների թեկնածու, «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանն է.

«Խոսքը վերաբերում է նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ գերի ընկած մեր զինծառայողներին: Նոյեմբերի 16-ին մեր երկրում կտրուկ շրջադարձ կատարվեց ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասով, և, եթե դրանից առաջ ռազմագերիները մեր եղբայրներն էին, հերոսներ էին, երկրի բարձրագույն ղեկավարությունը նրանց լուսանկարներն էր հրապարակում և ամեն ինչ անում նրանց հերոսացնելու համար, այդ օրվանից մյուս ծայրահեղության մեջ ընկանք, և այդ մարդիկ հայտարարվեցին հանցագործներ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Դրան անմիջապես հետևեց ազատ արձակվող ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդհանուր թվով վեց անձ ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց: Մեր կազմակերպությունը ստաննձնել էր նրանցից երեքի պաշտպանությունը, և Արման Խաչատրյանը վերջինն էր, ով դեռ կալանքի տակ էր և ազատ կարձակվի մարտի 28-ին:

Բայց սա դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ մեղադրանքը հանվում է, նրանք շարունակում են մնալ մեղադրյալ, և դատարանի առջև պետք է կանգնեն՝ շատ յուրահատուկ մեղադրանքով: Երևի շատերը տեղյակ չեն, որ այս մարդկանց չի առաջադրվել ո՛չ հայրենիքի դավաճանության համար, ո՛չ թշնամու կողմն անցնելու, ո՛չ միտումնավոր գերի հանձնվելու մեղադրանք: Նրանց մեղադրանքը հնչում է հետևյալ կերպ՝ մարտական ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նախաքննությունը երբ ավարտվի, արդեն ավելի մանրամասն կարող ենք խոսել այս գործերի փաստերի վերաբերյալ»:

Մելիքյանի խոսքով՝ նախկին ռազմագերիներն ուղղակի քաղաքական հաշվարկների զոհ են.

«Մեր համոզմամբ՝ այս մարդիկ ուղղակի զոհ այն հաշվարկի, որ պետք է մեղավորներ գտնել՝ դիրքային, տարածքային կորուստների համար: Իրականում, այս պատմության մեջ այդ մարդիկ զոհ են, այլ ոչ թե հանցագործ, որովհետև մեր պետությունը նրանց պարզապես լքել էր: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս մարդիկ արդարացվեն, հանրային դատավարությամբ ներկայացնելու ենք բոլոր վերաբերելի փաստերը և, վստահ եմ, հանրությունը կհամոզվի, որ այս մարդիկ չէ, որ պետք է մեղադրյալի աթոռին նստեն՝ մեր դիրքային և տարածքային կորուստների համար»:

Դիտարկմանը, թե իշխանությունը կարող է քավության նոխազ դարձնել այս տղաներին՝ հետագա նմանատիպ դեպքերը կանխելու համար, իրավաբանը պատասխանեց.

«Իշխանությունն ամեն ինչ անում են դրա համար, և ես չեմ կարծում, որ նրանք բարեխիղճ մոլորության մեջ են: Այս մարդկանց, այո, քավության նոխազ են դարձնում ոչ թե հետագա դեպքերից խուսափելու, այլ արդեն իսկ եղած դեպքերի համար մեղադրանքի սլաքները «փոքր» մարդկանց վրա ուղղելու համար: Մարդիկ մեղադրում են և արդարացիորեն են մեղադրում՝ սկսած վարչապետից, մինչև բարձրագույն զինվորական ղեկավարություն, թե ինչպես է այսպես ստացվել: Նրանք էլ, բնական է, մեղավորներ են փնտրում՝ իրենց արդարացնելու համար»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular