ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբն աղմուկ-աղաղակով կրկին մերժեց հայանպաստ նախագիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը իր նստաշրջանի հերթական նիստի ժամանակի մեծագույն մասը նվիրեց Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցին և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացրած հայտարարության նախագծին։ Ընդ որում, նիստի սկզբում բավական թեժ քննարկում էր տեղի ունենում թե՛ ընդդիմության, թե՛ ընդդիմության ու իշխանության միջև և թե՛ ընդհանուր ստեղծված իրավիճակի շուրջ։ Ընդդիմադիր պատգամավորներն առիթը բաց չէին թողնում քննադատելու Նիկոլ Փաշինյանին թուրք-ադրբեջանական որակներ առաջ մղելու համար։ Իշխանությունն էլ կրկին հիշել էր իր սիրելի թեզերը նախկինների վերաբերյալ, առաջին գիծ հանել հիմնական հարվածային ուժերին, ինչպես ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ կամիկաձեների, և փորձում էր հարվածել ընդդիմությանը։

Ի վերջո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաձայնվեց փակ նիստ գումարել, որին հրավիրել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Թե ի՞նչ են քննարկել փակ նիստում, առանձնապես մանրամասնելու հնարավորություն չկա։ Բոլոր երեք խմբակցությունները ստիպված են պահպանել գաղտնիքը։ Սակայն այդ նիստից անմիջապես հետո քվեարկության դրվեց Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին հայտարարությունը և այն չընդունվեց։ Կողմ էր քվեարկել միայն ընդդիմության 30 պատգամավոր, իսկ իշխանությունը ամբողջ կազմով հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։

Ըստ էության, ընդդիմադիր քաղաքական ուժերին հաջողվեց հերթական անգամ ապացուցել, որ իշխանությունները ունեն բոլորովին այլ օրակարգ, շարժվում են դրանով և մտադիր չեն սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը։ Իհարկե, հարկավոր է այս առումով քննադատել նաև ընդդիմությանը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը նույնիսկ չդիմացավ և հայտարարեց. «Ավելի լավ է լինել Ռուսաստանի երկրամաս, քան Թուրքիայի վիլայեթ»։

Այս հայտարարությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարքը ընդհանրապես ցույց է տալիս, թե ովքեր են հայտնվել Հայաստանի Ազգային ժողովում և հարկավոր է օր առաջ ազատվել բոլոր այդ քաղաքական ուժերից, ստեղծել նոր և առողջ քաղաքական համակարգ՝ Հայաստանն անդունդից դուրս բերելու համար, այլապես խորհրդարանական ուժերը ոչ միայն չեն սպասարկում Հայաստանի շահերը, այլև զբաղված են բացարձակ անպտուղ գործունեությամբ՝ դրանով վնաս հասցնելով սեփական հայրենիքին։ 

Կարեն Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular