ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանեսյանը Լոնդոնում կայացած մարտի մասին. «Ինձ մի քանի անգամ խնդրեցին Ռուսաստանի մասին չխոսել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

matchtv.ru-ն գրում է, որ  ռուս բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Լոնդոնում ֆին Օսկարի Մեցի հետ մենամարտի տհաճ նրբությունների մասին։ Ավանեսյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին և 5-րդ անգամ պաշտպանեց EBU-ի միջին քաշային կարգի գոտին։

-Այնտեղ ինձ շատ անգամ են խնդրել, որ չխոսեմ Ռուսաստանի մասին, նույնիսկ մի մտածիր Ռուսաստանի մասին որևէ բան ասելու մասին, մի խոսիր ռուսերեն և այլն, մի խոսքով, կոնկրետ աղբանոց, ու դա ինձ արդեն նյարդայնացնում է։

-Ցանկանու՞մ եք որքան հնարավոր է շուտ հեռանալ Մեծ Բրիտանիայից:

-Այո: Ինձ դուր չի գալիս այս մթնոլորտը: Մարդկանց վերաբերմունքի առումով ես նման բան չեմ զգացել, ամեն ինչ լավ է։ Ես խոսում եմ հեռուստատեսության մասին: Ինձ խնդրեցին չխոսել Ռուսաստանի մասին, բայց ես, այնուամենայնիվ, դա արեցի։ Եվ նրանք (լրագրողները) կանգ առան...Ընդհանուր առմամբ, այդ մենամարտը շատ բարդ էր։ Կարծում էի, որ անգամ չի կայանա, բայց ես շատ շնորհակալ եմ իմ թիմին, որը պայքարեց ինձ համար մինչև վերջ, և մենամարտը տեղի ունեցավ։ Նրանք արեցին անհնարինը, քանի որ բացարձակապես բոլորը դեմ էին այդ հանդիպմանը։

- Մենք խոսել ենք Մեցի հետ դիմակայությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ, իսկ հետո մանրամասն խոսեցիք բոլոր ռիսկերի մասին։ Մնացած ժամանակում եղե՞լ են պահեր, երբ մենամարտի կայացումը վտանգված է եղել։ 

-Այո, այն ժամանակ ամեն ինչ որոշված ​​էր։ Մտածում էի, որ ինձ որպես բռնցքամարտիկ կներկայացնեն Ռուսաստանից։ Սակայն ինձ անմիջապես ասացին, որ ատրիբուտներ չպետք է լինեն։ Անգամ ասացին շորտերի վրայի բոլոր դրոշները հանել, որ սիմվոլիզմ չլինի։ Հակառակ դեպքում ես կորակազրկվեի։ Անգամ հանդերձարանում ընկերների հետ զրույցի ժամանակ ինձ ասում էին, որ ռուսերեն չշփվեմ։ Սա ի՞նչ է.. բայց մենք շարունակում էինք ռուսերեն խոսել։

- Ձեր մենամարտի ժամանակ նույնիսկ պարանները ներկված էին դեղին-կապույտ ներկով, իսկ անկյուններում Ուկրաինայի մասին գրություններով ցուցանակներ էին:

-Ես ուշադրություն չեմ դարձրել դրան։ Ինձ ընդհանրապես ռինգ էին հանել ինչ որ եվրոպական դրոշով։ Տեսականորեն ես պետք է Հայաստանի դրոշով դուրս գայի, քանի որ այդպես էին ինձ ներկայացրել, բայց ես դուրս եկա ինչ որ այլ դրոշով։ Ես դրան ուշադրություն չդարձրի, մտա ռինգ ու կատարեցի իմ գործը։ 

Ներկայումս 33-ամյա Ավանեսյանը տարել է 29 հաղթանակ (17-ը՝ նոկաուտով), ունի երեք պարտություն և մեկ ոչ-ոքի։ Ռուս բռնցքամարտիկը EBU գոտին շահել է 2019 թվականի մարտին։ 2019 թվականին Ավանեսյանը EBU-ի վարկածով ճանաչվել է լավագույն բռնցքամարտիկ։ 30-ամյա քիչ հայտնի Մեցի հաշվին պրոֆեսիոնալ ռինգում կա 15 հաղթանակ (հինգը նոկաուտով) և հիմա արդեն նաև մեկ պարտություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular