ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա ՌԴ ՊՆ-ի իրավասությունն է». Պեսկովն` Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կորուստների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական զինված ուժերի կորուստների հետ կապված իրավիճակը։

Ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ մեկնաբանելու Կոմսոմոլսկայա պրավդայի հրապարակման մեջ նախորդ օրը հայտնված կորուստների տվյալները, որոնք լրջորեն տարբերվում են ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներից, Պեսկովն ասել է. «Ոչ, ես չեմ կարող դա մեկնաբանել, դուք պետք է հարցնեք «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին»:

Թերթի լրագրող Ալեքսանդր Գամովը կամավոր պարզաբանել է իրավիճակը՝ ասելով, որ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքը կոտրվել է, «և ընդամենը մի քանի րոպեի ընթացքում եղել է կեղծ, ֆեյք տեղեկություն, շատ լրատվամիջոցներ գիտեն այդ մասին»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Կրեմլը կորուստների մասին ակտուալ տեղեկություններ չունի։ «Մենք տեղեկություն չունենք և լիազորություն չունենք դրանք բարձրաձայնելու ռազմական գործողության ընթացքում։ Դա պաշտպանության նախարարության բացառիկ իրավասությունն է»,- ասել է Պեսկովը։

Մարտի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գործողության ընթացքում զոհվել է 498 ռուս զինծառայող, եւս 1597 ռուս զինծառայող վիրավորվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular