ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կվերականգնվի ջրամատակարարումը Արագածոտնի և Լոռու մարզերում. պարզաբանում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մամուլի խոսնակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյան առատ տեղումների պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Արագածոտնի և Լոռու մարզերում: 

«Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ մարտի 22-ից   դադարեցվել է «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

1or.am-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ աստիաճանի է խափանումը և մոտավորապես ե՞րբ կարելի է սպասել ջրամատակարարման կարգավորմանը.

«Այսօր մեր խնդիրն է ինչ-որ կերպ գնալ, հասնել խափանման աղբյուրներին, որովհետև ճանապարհ չկա, ոտքով էլ այդքան գնալ չենք կարող, որ տեսնենք՝ ինչ է կատարվում: Ձյունն աննախադեպ առատ է, ջուրը սառցակալում է, հետևաբար նվազում է նաև ջրի հոսքը քանակային առումով: Նույն պատճառով ջուրը կարող է նաև պղտորվել: Աշխատանքը շատ-շատ է, մեր թիմն արտակարգ ռեժիմով է աշխատում»:

Հարցին, թե արդյոք վտանգ չկա, որ ջրի սառցակալելու պարագայում խողովակները կարող են պայթել, Սարգսյանը պատասխանեց.

«Ամեն տեղ էլ վտանգ կա, ոչ ոք չի կարող երաշխիք տալ: Աշոցքում, Ապարանում մինչև երեք մետր և ավելի ձյուն է նստած: Այսպիսի եղանակ մարտ ամսին չի եղել վերջին քառասուն տարում, մենք աշխատում ենք արտակարգ պայմաններում՝ փորձելով համակարգին սպառնացող վտանգը նվազագույնի հասցնել: Այսպիսի բաներ պատահում են, մենք անցած տարի էլ Թալինի տարածաշրջանում ունեինք շատ վիճակ, բայց դե հիմա բնություն է, մենք ոչինչ չենք կարող անել»: 

Սարգսյանի խոսքով՝ անհնար է նշել հստակ ժամկետ, թե երբ կկարգավորվի ջրամատակարարումը.

«Կոնկրետ ասել, իհարկե, չենք կարող: Ամեն ինչ բնության ձեռքին է: Այս ընթացքում նշված վայրերում ջրամատակարարումը կկատարվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով՝ շրջիկ ավտոցիստերների միջոցով»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular