ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը ժողովրդին պատրաստում է ծանր տնտեսական հետևանքների

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ 2022 թվականը տնտեսական առումով չափազանց ծանր և վնասակար տարի է լինելու Հայաստանի համար։ Մինչ միջազգային վարկանիշային գործակալությունները կտրուկ իջեցնում են տնտեսական աճի իրենց կանխատեսումները, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը պատրաստել հնարավոր գնաճին և տնտեսական անկմանը։ Առ այսօր միջազգային բոլոր գործակալությունները, այդ թվում «Fitch ratings»-ը, արձանագրում են, որ Հայաստանը այս տարվա ընթացքում կունենա 1 տոկոսից փոքր-ինչ ավելի տնտեսական աճ։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե 2022 թվականին գնաճը կլինի 5,5 տոկոսի սահմաններում։ Ըստ նախարարի՝ հնարավոր է մինչև 1,5 տոկոսի շեղում։ Փաստացի, սա նշանակում է, որ Ֆինանսների նախարարը հանրությանը նախապատրաստում է առնվազն 7 տոկոսի գնաճի։ Թեև, ըստ վերլուծաբանների, գնաճը այս տարվա ընթացքում շատ ավելին է լինելու, հատկապես այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ ներդրված միջազգային պատժամիջոցները սկսեն գործել ամբողջ թափով, իսկ Ռուսաստանից Հայաստան սննդամթերքն ու այլ ապրանքները սկսեն ներկրվել ավելի բարձր գներով, կամ էլ՝ ռուսական ռուբլու թուլացման հետևանքով ավելի թանկ նստեն դոլարային փոխակերպմամբ։

Տնտեսական առումով Հայաստանի իշխանությունները նաև փորձում են համոզել, թե Հայաստանը պարենային լուրջ խնդիրներ չի ունենա և բավարար քանակությամբ սննդամթերք է կուտակել ամիսներ շարունակ բնակչությանն ապահովելու համար։ Նշենք, որ սննդամթերքների պաշարների ամբարումը պետական գաղտնիք է, և այդ մասին տվյալներ սովորաբար չեն հաղորդում։ Ուստի Հայաստանի բնակչությունը ստիպված է լինելու մնալ Հայաստանի գործող իշխանությունների հավաստիացումների հույսին։ Թեև այս իշխանությունները վաղուց ապացուցել են, որ իրենք առանձնապես խնդիր չունեն ստելու, ապա և անթաքույց ցինիզմով այդ սուտը արդարացնելու իրենց քայլերում։ Մինչ այդ սուպերմարկետներում և այլ խանութներում արձանագրվում է սննդամթերքի և այլ ապրանքների պարբերական աճ։ Վերջին մեկ շաբաթում զգալի աճել է վառելիքի գինը և առաջիկայում ներկրողները իրենք էլ չեն բացառում, որ նավթի համաշխարհային գների և Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքով Հայաստանում վառելիքի գներն ավելի կբարձրանան և Հայաստանի Հանրապետությունը կրկին կբախվի լուրջ տնտեսական խնդիրների։ 

Վահագն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular