ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր Վելկե Պոպեվիցե Կոզել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վելկե Պոպովիցեն փոքրիկ քաղաք է Չեխիայում Պրահայի մոտ: Այդ քաղաքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 14-րդ դարին։ Բուն գարեջրի գործարանը, որն անվանվել է քաղաքի անունով, առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում։ Հնագույն փաստաթղթերում նշվում է, որ գարեջրի գործարանը պատկանում էր Հայսլ ընտանիքին, որն էլ, ամենայն հավանականությամբ էլ, հիմնադրել է այն։ Ի դեպ, նշվել է նաև նրանց գարեջրի ակնառու որակյալ համը։ Այսպիսով, հիանալի գարեջուր պատրաստելը վաղեմի ավանդույթ է եղել Վելկե Պոպովիցեում:

1648 թվականին Երեսնամյա պատերազմի ավարտից հետո գարեջրի գործարանի սեփականատերերը փոխվել են։ Եկեղեցին է սկսել կառավարել այդ արբեցնող ըմպելիքի արտադրությունը, որը նորմալ երևույթ էր միջնադարյան Եվրոպայի համար։ Սկզբում գարեջրի գործարանը պատկանում էր Ստրախովի վանքին, իսկ 17-րդ դարից այդ բիզնեսը սկսել են ղեկավարել Սուրբ Նիկոլասի բենեդիկտյան վանքի վանականները: 1781 թվականին Ջոզեֆ 2-րդը որոշում է վերացնել վանքերը և հոգևոր կարգերը, և գարեջրի գործարանը աճուրդում վաճառվում է որպես եկեղեցական համայնքի նախկին սեփականություն: Գործարանի նոր սեփականատեր է դառնում պաշտոնաթող սպա Բերդիկ Շեյդբուրգը։ Նրա մահից հետո հին գործարանը մեկ անգամ չէ, որ փոխել է իր սեփականատերերին, մինչև 1870 թվականին այն բաժին է հասել Սմիկովի քաղաքապետ Ֆրանտիշեկ Ռինգոֆերին։ Նրա ջանքերի շնորհիվ է, որ գարեջրի գործարանը նոր կյանք է գտել։ Նրա ջանքերով կառուցվել է նոր մասնաշենք և տեղադրվել է այն ժամանակների համար ամենաժամանակակից տեխնիկան։ Գործարանի գնումից չորս տարի անց թողարկվել է Velkopopovicky Kozel ապրանքանիշով գարեջրի առաջին խմբաքանակը։ Այդ գարեջրի ներկայիս հանրահայտ զինանշանի հեղինակը եղել է մի ֆրանսիացի նկարիչ, ով իր ճանապարհորդությունների ժամանակ ապաստան է գտել այդ քաղաքում, և ի երախտագիտություն բնակիչների, նրանց է թողել  զվարճալի այծի մի նկար, որն էլ դարձել է գարեջրի զինանշանը։ Գարեջրի արտադրության մեկնարկից մեկ տարի անց վաճառքի ծավալը հասել է 18 հազար հեկտոլիտրի։ 1902 թվականին արտադրությունը կրկին ընդլայնվել է և գործարանը սկսել է արտադրել տարեկան մինչև 90 հազար հեկտոլիտր ըմպելիք։ Ընկերության հետագա զարգացումը դադարեցրել է Առաջին համաշխարհային պատերազմը, որն ամբողջությամբ վերագծել է աշխարհի քաղաքական քարտեզը։ Պատերազմի ավարտից հետո գործարանը արագ վերականգնել է գարեջրի արտադրությունը, և իր հեղինակության շնորհիվ արագորեն նաև վերականգնել է իր ժողովրդականությունը։ Միջպատերազմյան տարիներին Վելկե Պոպովիցեում ստեղծված գարեջուրը դարձել է Չեխիայի ամենահայտնի խմիչքներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ արտադրությունը զգալիորեն նվազել է, քանի որ հումքի մատակարարման ուղիները արգելափակվել են, իսկ պատերազմի ավարտին գործարանն ընդհանրապես դադարեցրել էր իր աշխատանքը։ Պատերազմից հետո այն ազգայնացվել է և մի քանի այլ գործարանների հետ միասին միավորվել մեկ արտադրական միավորի մեջ: Եվ միայն բանվորների ավանդույթներին հավատարիմ մնալու շնորհիվ է հնարավոր եղել պահպանել խմիչքի որակի նախապատերազմական մակարդակը։ 1991 թվականին, Վարշավայան բլոկի փլուզումից հետո, գարեջրի գործարանը սեփականաշնորհվել է և հաջողությամբ շարունակում է իր գոյությունը, և արդյունքում 1994 թվականին հասել է արտադրության ռեկորդային ծավալների՝ 931 հազար հեկտոլիտրի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular