ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված դժվարություններ կան․ Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն տարի Նոուրուզի օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են Հայաստան գալիս ինչպես ցամաքային, այնպես էլ օդային տարածքով։ Այս տարի կրկին ակտիվություն է ակնկալվում այդ ուղղությամբ։ Ամրագրումները կան, Հայաստան ուղևորվողները նույնպես, սակայն Հայաստանում առատ տեղումները որոշ դժվարություններ են ստեղծել ցամաքային հատվածով Իրանից եկած զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տրանսպորտային ընկերությունների կողմից կան ահազանգեր, որ շատ ճանապարհներ դժվարանցանելի են։

«Ճանապարհների մաքրման կառույցների հետ կապը կա, արագ արձագանքում են, սակայն կարծես թե քիչ է։ Միգուցե, նոր ուժեր ներգրավելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատու կառույցները, մասնավոր հատվածն արագ արձագանքեն աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։ Շատ կարևոր է կապը և հասանելիությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք շուտափույթ հարցը լուծել, այլապես բոլոր պլանավորված այցելությունները կխափանվեն։ Պետք է թույլ չտալ, որ զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նա տեղեկացրեց, որ Սյունիքում մարզային իշխանությունների կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներին կարողանան տեղավորել հյուրանոցներում մինչև ճանապարհները բացվեն։

Ինչ վերաբերում է Իրանից օդային տարածքով եկող զբոսաշրջային հոսքին, ապա Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ, զանգեր չկան։ Այսօրվա դրությամբ, ինչպես թռիչքները պլանավորվել էին, այնպես էլ իրականացվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular