ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջիգարխանյանն ինձ շարունակ դավաճանել է. Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ առաջին սկանդալային հարցազրույցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

81-ամյա Արմեն Ջիգարխանյանը եւ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հայտնվել են ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տարեվերջին Ջիգարխանյանն անախորժ պատմության մեջ էր հայտնվել, որը կապված էր իր իսկ թատրոնի աշխատակիցների հետ, որոնք հռչակավոր ռեժիսորին դատի են տվել, քանի որ իրենց աշխատավարձ չի վճարում:

 

Իսկ հիմա իր առաջին հարցազրույցն է տվել Արմեն Ջիգարխանյանի լքված կինը՝ Տատյանա Վլասովան: Նախկին կինը ժողովրդական արտիստին մեղադրել է, որ նա 15 տարի շարունակ իրեն դավաճանել է:

Տատյանան պատմել է, որ 1998 թվականին դերասանը տուն է գնել Դալլասում եւ իրեն համոզել է տանը հետեւել, այնտեղ՝ օվկիանոսից այն կողմ, տնտեսություն վարել: Իսկ ինքը Մոսկվայում է մնացել: Տատյանան կասկածում է, որ իր մեկնելուց անմիջապես հետո Արմենը ծառայողական սիրավեպ է սկսել իր ներկայիս երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:

«Երբ Ամերիկա տեղափոխվեցի, 57 տարեկան էի: Այժմ 74 տարեկան եմ: Ջիգարխանյանի նոր կինը՝ Վիտալինան, ասում է, որ իրենց հարաբերությունները 15 տարուց երկար  վաղեմություն ունեն: Ճիշտ այդքան էլ ես Ամերկայում եմ ապրել, ստացվում է, որ այդքան տարի ամուսինս ինձ խաբել է: Ես շքեղ մուշտակներ չեմ ունեցել, ամուսնուս հետ շնորհանդեսների չեմ հաճախել: Ես նրա հաշվին փիառ չեմ արել: Դա նրան ձեռնտու էր: Նա ասում էր, որ խնջույքների սիրահար չէ, ինչպես որ ես էլ սիրահար չեմ»,- սեփական հետաքննություն է անցկացրել Վլասովան:

Ջիգարխանյանի եւ Վլասովայի ամուսնական ճգնաժամն սկսվել է նրա հիվանդության շրջանում: Արմենը լրագրողներին ասել է, որ երբ մի քանի տարի առաջ կաթվածով Մոսկվայում պառկած էր, Դալասից իրեն ոչ ոք չի զանգահարել, չի հարցրել ինքնազգացողության մասին, օգնություն չի առաջարկել:

«Այդ հիմա են նրանք ասում, որ ամուսնուս անհրաժեշտ խնամք ցույց չեմ տվել: Նա դադարեց Դալլաս գալ 2009 թվականից, երբ երկրորդ անգամ կաթված ստացավ: Բայց ես չգիտեի, որ նա հիվանդ է: Սովորաբար նա էր Ամերիկա զանգում: Ես նրան Դալլասում էի սպասում, իսկ նա այդ ժամանակ, պարզվում է, հիվանդանոցում է եղել: Բժիշկները նրան արգելել էին օդանավով թռչել: Երբ այդ մասին իմացա, Մոսկվա մեկնեցի՝ նրան հիվանդանոցում տեսակցելու: Բայց ամուսինս ասաց՝ չարժե իր մոտ գնալ, ինքը կորոշի, թե մենք ինչպես հանդիպենք»,- արդարացել է Տատյանան:

Դերասանը Վլասովային աջակցել է ֆինանսապես: Նրան կանոնավոր կերպով փող է ուղարկել:

«Ես Ամերիկայում ապրել եմ այդ փողով, հարկեր եմ վճարել, կոմունալ վճարումներ կատարել, տան նորոգում: 2015-ի մարտին ես տունը վաճառեցի, իսկ ապրիլին Մոսկվա վերադարձա: Զանգահարեցի ամուսնուս՝ խնդրում եմ, արի, խոսենք: Նա տարբեր պատրվակներով կրկին հանդիպումից հրաժարվեց: Շուտով ապահարզանի հարցը բարձրացվեց: Այդ ժամանակ ես նյութական օգնությունից հրաժարվեցի: Հունիսին ամուսնալուծվեցինք»,- Ջիխարխանյանի նախկին կնոջ խոսքն է մեջբերում «Комсомольская правда»-ն:

Ցավոք, նախկին կողակիցները չկարողացան խաղաղությամբ բաժանվել, առանց վիրավորանքների:

«Ինձ այդպես էլ չհաջողվեց Արմեն Բորիսովիչին հանդիպել: Երբ ես նվաստացած նրան էի սպասում թատրոնի մոտ, դա մեր ամուսնալուծությունից մի քանի ամիս հետո էր, նա նույնիսկ չցանկացավ հետս խոսել: Ես մենակ եմ, ոչ մեկից օգնություն սպասել չեմ կարող: Արմեն Բորիսովիչը բարձր աշխատավարձ է ստանում եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի թոշակ: Իսկ ես նվազագույն կենսաթոշակ եմ ստանում՝ 8 հազար 500 ռուբլի: Բժշկի գնալը, դեղեր գնելը՝ ամեն ինչ շատ թանկ է»,- նշել է Տատյանան:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular