ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԳՆ-ին ոչ ոք բանի տեղ չի դնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել նվիրված ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության 30 ամյակին: Ընդ որում Ադրբեջանն այս միջոցառումը կազմակերպել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հետ համատեղ: Մեկ տարուց ավելի է Հայաստանը ահազանգեր է ուղարկում ՄԱԿ-ին և նրա հարակից կառույցներին՝ նշելով, թե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակույթի արժեքներ են ոչնչացվում։ Ոչնչացվում են նաև հայկականության հետքը բոլոր զավթված տարածքներում: Միավորված ազգերի կազմակերպությունը և մյուս միջազգային կառույցները առանձնապես չեն արձագանքում հայկական կողմին, կամ, ընդամենը, ափսոսանք ու կարեկցանք են հայտնում: Սակայն, այն, որ միջազգային կարևորագույն այս կառույցը այսպիսի միջոցառման է մասնակցում, հստակ գիտակցելով դրա հետևանքները, վկայում է Հայաստանի Հանրապետության և գործող իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության իրական վերաբերմունքը:

Հայաստանի ԱԳՆ-ն նախօրեին ՄԱԿ-ի մշտական համակարգողի ներկայացուցիչ՝ Լիլա Պիտերս Յահիային հրավիրել է ԱԳՆ և բողոք հայտնել, թե Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպած միջոցառմանը և այդ կապակցությամբ ներկայացրել է Արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը: Միավորված ազգերի կազմակերպությունը որևէ կերպ չի արձագանքել, ինչպես նաև չի արձագանքել Հայաստանի ԱԳՆ մեկ այլ պահանջին՝ քայլեր ձեռնարկել վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը: Փոխարենը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Այդ կառույցի մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է և անընդունելի: Ավելին, տիկին Աբդուլաևան նշել է, թե Հայաստանի իշխանությունները հետևություններ չեն արել արցախյան 44-օրյա պատերազմից։ Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ Հայաստանին հերթական պատերազմով: Ընդ որում, Ադրբեջանը վաղուց այլևս չի թաքցնում իր ռազմատենչ նկրտումները և Հայաստանի նկատմամբ ունեցած իր պահանջները։ Փոխարենը միջազգային կառույցները ոչ մի կերպ չեն արձագանքում:

Ի՞նչ է սա. պարտվածի նկատմամբ վերաբերմո՞ւնք, թե՞ այլ ենթատեքստ ունեցող դրսևորում, բարդ է ասել: Ամեն դեպքում արձանագրենք, որ 2018 թվականի այսպես կոչված «հեղափոխությունից հետո, Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է միջազգային մեկուսացման, միջազգային գործընկերների արհամարհանքի և չափազանց բացասական վերաբերմունքի տիրույթում: Մեր երկիրը վաղուց այլևս ոչ ոք լուրջ չի ընկալում, ինչպես արտերկրում, այնպես էլ՝ ներսում:

Ռոբերտ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular