ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական աճը շեշտակի նվազում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միջազգային «Fitch ratings» վարկանիշային գործակալությունը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումները մեզ ստիպեցին կտրուկ վերանայել 2022 թվականի աճի մեր կանխատեսումները մինչև 1,3 տոկոս, քանի որ արտահանման աճը հատկապես դեպի Ռուսաստան կանգ է առել, և տրանսվերտների ծավալը նվազում է, ասվում է գործակալության կայքում։ Նախկինում նախքան ռուս-ուկրաինական պատերազմը, վարկանիշային գործակալության փորձագետները Հայաստանի տնտեսության աճը 2022 թվականի համար կանխատեսում էին 5,3 տոկոս, և, ըստ էության, միանգամից 4 տոկոսի անկումը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի Հանրապետության համար, ինչը կանխատեսում է, որ մեծ մասը համախառն ներքին արդյունքի աճ է, 2023 թվականին կվերադառնա 2 տոկոս՝ արտացոլելով ներքին ներդրումների բարենպաստ հեռանկարը և զուտ առևտրի ակնկալվող դրական ներդրումը։

Միջազգային գործակալությունը նաև հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի՝ դեֆոլտի, B+ վարկանիշը կայուն հեռանկարով։ Ոչ միայն «Fitch ratings»-ը, այլ նաև տարբեր միջազգային գործակալություններ արձանագրում են Հայաստանի տնտեսության լրջագույն անկումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում։ Թերևս ուշագրավն այն է, որ առայժմ այնուամենայնիվ Հայաստանի համար տնտեսական աճ են արձանագրում՝ թույլ, 1 կամ 1, 3 տոկոսի սահմաններում, սակայն այնուամենայնիվ աճ։ Պատճառը, ըստ էության, մեկն է, որ Հայաստանի բանկային համակարգին հաջողվում է առայժմ պահպանել Հայաստանի տնտեսական կայուն իրավիճակը։

Պատճառն, իհարկե, թաքնված է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական չեզոքության որոշման մեջ։ Պատերազմի սկզբից ի վեր տասնյակ հազարավոր ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ տեղափոխվել են Հայաստան, ընդ որում Հայաստան են գալիս, կամ Հայաստանը որպես տարանցիկ ուղի են ընդունում Ռուսաստանի այն ոչ հայ քաղաքացիները, որոնք ունեն բավականին կայուն եկամուտ, աշխատում են, հնարավորություն ունեն Հայաստանում կամ որևէ այլ երկրում տուն վարձակալել ու մնալ։ Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում, օրինակ, ռուսների նկատմամբ բավականին բացասական են տրամադրված պատերազմի պատճառով, և Հայաստանը հնարավորություն ունի օգտվել ստեղծված իրավիճակից, իր մոտ պահել բազմաթիվ ռուսների, բազմաթիվ մարդկանց, որոնք կարող են Հայաստան տեղափոխել ոչ միայն իրենց ընտանիքները, այլ նաև սեփական բիզնեսը։

Կհաջողվի արդյո՞ք փաշինյանական վարչախմբին օգտվել ստեղծված հնարավորություններից, բարդ է ասել։ Այդուհանդերձ հարկավոր է նշել, որ պետք է փորձել, պետք է կարողանալ դիմագրավել արտաքին լուրջ ճնշումներին, նույնիսկ Ռուսաստանի կողմից, և Հայաստանը ստեղծված պատերազմական պայմաններում ոչ թե տնտեսական և քաղաքական խնդիրների առջև պետք է կանգնի, այլ ընդհակառակը՝ օգտվի ընձեռնված հնարավորություններից։

Գագիկ Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular