ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում սպառնում են ընդլայնել հակառուսական պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել հակառուսական պատժամիջոցները՝ ներառելով այդ ցակում ավելի շատ ռուսական բանկեր ու տնտեսության ոլորտներ, այդ թվում՝ գազային ու նավթային։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Դալիպ Սինգհը CBS հեռուստաընկերության հետ զրույցում։

«Մենք կարող ենք ընդլայնել մեր պատժամիջոցները, ձեռնարկել լրացուցիչ միջոցներ։ Կարող ենք ընդլայնել պատժամիջոցները, որոնք արդեն սահմանել ենք՝ ավելացնելով ավելի շատ անձանց և կիրառելով դրանք ավելի շատ ոլորտներում», - հայտարարել է Սինգհը։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների ընդլայնումը կազդի ավելի մեծ թվով բանկերի վրա, ինչպես նաև այն ոլորների, որոնք մինչ օրս չեն տուժել։ Նրա պնդմամբ՝ խոսքը ռուսական տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների մասին է։

«Հիմնականում խոսքը նավթին ու գազին է վերաբերում, սակայն կան նաև այլ ոլորտներ: Ես չեմ ուզում հստակեցնել, բայց կարծում եմ, որ նախագահ Պուտինը գիտի՝ ինչի մասին է խոսքը», - հավելել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular