ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» խմբակցության պատվիրակությունն այցել է Արցախ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 16-ից 17-ը Արցախի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Ստեփանակերտում պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության հետ: Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, տեղեկացնում են խմբակցությունից:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանցի գործընկերների այցն Արցախ, ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և նշել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստերը չեն կայանում: «Հայաստան» խմբակցության պատգամավորները գործընկերներին հրավիրել են Արցախի հարցով ՀՀ խորհրդարանում առաջիկայում կազմակերպվելիք լսումներին: Արցախի խորհրդարանի պատգամավորները ողջունել են և կարևորել Արցախի հարցով լսումներ կազմակերպելու և Արցախի պագամավորներին հրավիրելու նախաձեռնությունը:

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը մերժել է հրավերը և չի մասնակցել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ցավով նշել է, որ 34 տարի շարունակ Հայաստանն ու Արցախը կապող թելերն այսօր նորից անջատում են իրարից: Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2019թ. Արցախի խորհրդրարանում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, երբ արդեն իսկ խնդիրներ էին նկատվում Արցախի սուբյեկտայնության և Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանն իր հերթին շեշտել է, որ պատրաստակամ են յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի առջև դրված խնդիրների լուծմանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ողջունելով գործընկերների այցն Արցախի Հանրապետություն, ընդգծել է, որ այսօր կարիք կա երկխոսելու` ստեղծված իրավիճակից դուրս գալու, համատեղ լուծումներ գտնելու: Հայաստանի և Արցախի պատգամավորները հույս են հայտնել, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն, և վերջիվերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի:

Խորհրդարանական հանդիպումներից զատ, «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցեր: Այնուհետև Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular