ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի կողմից Դոնբասի գնդակոծման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը մարտի 18-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

Նշվում է, որ Պուտինը Մակրոնին պատմել է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, որոնք, ըստ ռուսական կողմի, ամեն օր իրականացնում են ուկրաինական ուժայինները և ազգայնականները։ Մասնավորապես, ՌԴ նախագահը ներկայացրել է Դոնբասի քաղաքների վրա հրթիռային և հրետանային հարձակումները։

Պուտինը նաև ասել է, որ ռուսական զորքերն անում են հնարավոր ամեն բան՝ փրկելու խաղաղ բնակիչների կյանքը, այդ թվում՝ կազմակերպելով հումանիտար միջանցքներ նրանց տարհանելու համար։

Երկրների ղեկավարները քննարկել են նաև ռուս-ուկրաինական բանակցությունները և պայմանավորվել կապի մեջ մնալ, հավելել են Կրեմլում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular