ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղաջանյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հանձնաժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձևաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին և ելույթ է ունեցել «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպման (փետրվարի 18, տեսակոնֆերանս ռեժիմ) արդյունքների և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ձմեռային նստաշրջանի (24-25 փետրվարի, 2022թ., Վիեննա) ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների վերաբերյալ» զեկույցով: Էդուարդ Աղաջանյանը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպումը կայացել է այս տարվա փետրվարի 18-ին տեսակոնֆերանսի միջոցով՝ ի դեմս իմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահության:

Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպման նպատակների առնչությամբ ես ընդգծեցի միջազգային քաղաքականության և անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգման կարևորությունը, փոխօգնությունը՝ հաշվի առնելով համագործակցող ՀԱՊԿ պետությունների շահերն ու պարտավորությունները: Այս համատեքստում ուզում եմ նշել ԵԱՀԿ միջազգային ձևաչափում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավահավասար համագործակցությունը, ԵԱՀԿ ԽՎ նիստերի առանձին հարցերի շուրջ միասնական կառուցողական դիրքորոշման մշակումը և հնարավոր հավաքական որոշումները:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին հարթակներում գործողությունների համակարգման հարցերը, քննարկել 2022 թ. փետրվարի 24-25-ը կայացած ԵԱՀԿ ԽՎ 21-րդ ձմեռային նստաշրջանի հարցերը, մտքեր են փոխանակել այն նախաձեռնությունների շուրջ, որոնք իրենք մտադիր են առաջարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պատվիրակություններին: Լսեցինք նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինի ելույթը:

Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեությունը համակարգելու վերաբերյալ իր ելույթում Ռուսաստանի փոխարտգործնախարարն անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների կիրառման արդյունավետությանը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավար Պետր Տոլստոյը ներկայացրել է առաջիկա նստաշրջանի թեմաների վերաբերյալ իր դիտարկումները:

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելանյութի եւ էներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի մշտական հանձնաժողովի անդամ Դենիս Կարասը նշել է ԵԱՀԿ ԽՎ-ի վերաբերյալ լրացուցիչ բանաձեւի նախագծի առաջադրման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ «Թմրամիջոցների օգտագործման կանխարգելում երեխաների եւ երիտասարդների շրջանում» թեման, որը հայտարարվել է 2021 թ.:

2022թ. փետրվարի 24-25-ը Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստը: Օրակարգում ընդգրկված էին մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԽՎ երեք Ընդհանուր կոմիտեների հանդիպումները, ինչպես նաեւ բանավեճեր՝ «Անվտանգության երաշխիքները եւ անվտանգության անբաժանելիությունը Եվրոպայում. ԵԱՀԿ դերը» թեմայով: Խորհրդարանականներին դիմեցին ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հ. Շմիդտը, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զ. Ռաուն, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մ. Սեդերֆելտը, Ավստրիայի խորհրդարանի նախագահ Վ. Սոբոտկան:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Անվտանգության երաշխիքները եւ Եվրոպայում անվտանգության անբաժանելիության սկզբունքը. ԵԱՀԿ դերը», «ԵԱՀԿ տարածաշրջանում լարվածության աճը և միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտությունը», «Մարդկային թրաֆիքինգը տնտեսական գործունեության գլոբալացման պայմաններում», «Լրագրության դերն արդարության և օրենքի գերակայության ապահովման գործում» թեմաները:

ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular