Պուտինը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության գլխավոր նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Լուժնիկիում» կայացած համերգ-հանրահավաքում, հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության գլխավոր նպատակը Դոնբասի բնակչության ցեղասպանությունը կասեցնելն է։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատժիչ ռազմական գործողություններ են կազմակերպվել Դոնբասի բնակիչների դեմ, որոնք համաձայն չեն եղել Ուկրաինայում պետական հեղաշրջման հետ։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ «շրջափակման մեջ են նետվել, ենթարկվել թնդանոթների համակարգված գնդակոծության» և «օդային հարվածների»։
«Հենց այս տառապանքից, այս ցեղասպանությունից մարդկանց փրկելն է Դոնբասում և Ուկրաինայում մեր կողմից սկսված ռազմական գործողության գլխավոր, հիմնական պատճառը, շարժառիթը և նպատակը։ Հենց սա է նպատակը»,- ասել է ՌԴ ղեկավարը։