ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի․․․»․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի, սայլը տեղից չի շարժվելու։

Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։

ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ», «գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։

Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն,որի ավարտը չի երեւում։

Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ։

Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։

Դրանք ինքնիշխանություն ու անկախություն սատարող էին, թող Արցախի անկախությանը սատարեին։

Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։

Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է, թե այս կոնֆլիկտում Հայաստանը չպետք է Արեւմուտքին կամ Ռուսաստանին սատարի։

Հիմա ոչ 1990-ականներն են, ոչ էլ՝ 2000-ականների սկիզբը։

Այն ժամանակ Ռուսաատանը խորը համագործակցում էր եւ ՆԱՏՕ-ի, եւ Արեւմուտքի հետ։

Հիմա նրանք ուղիղ հակամարտող կողմեր են, իսկ Հայաստանը դեռ մտածում է՝ սատարի՞ իր եւ Արցախի անվտանգության երաշխավորին, թե՞ ոչ։

Ավելին. կան քաղաքական ուժեր (նիկոլամերձ), որոնք ուղիղ հակառուսականություն են քարոզում։

Դյուրին չէ, բայց ընտրություն պետք է անել։

Հակառակ դեպքում այդ ընտրությունը Հայաստանի փոխարեն կանեն ուրիշները։

Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։

Այլընտրանքը ՝ Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular