ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանը նոր տնօրեն կունենա. ո՞վ է հիմնական թեկնածուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանը նոր տնօրեն կունենա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ որպես գլխավոր թեկնածու շրջանառվում է աստղաֆիզիկոս, գիտնական Գարիկ Իսրայելյանի անունը:

1or.am-ի հետ զրույցում Աստղադիտարանից հաստատեցին լուրը՝ նշելով, որ Իսրայելյանն այդ պաշտոնում կփոխարինի ներկայիս տնօրեն Արեգ Միքայելյանին:

Իսրայելյանի թեկնածությունն այս պաշտոնի համար պատահական չէ, հաշվի են առնվել մի քանի հանգամանքներ: Առաջին հերթին գիտնականը կարող է բարձր պահել մեր երկրի գիտական իմիջը, բացի դրանից՝ մեր տեղեկություններով աստղադիտարանում հիմա բավականին ցավալի վիճակ է: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ աստղադիտարանի ներսում ցանկացած որոշում կայացվում է փոխտնօրենի մակարդակով, ով ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորյալն է: Մարտիրոսյանի ազդեցությունն աստղադիտարանում նվազեցնելու առումով Իսրայելյանը հարմար թեկնածու է, քանի որ գիտական աշխարհում բավականին մեծ կշիռ ունի:

Հավելենք, որ Գարիկ Իսրայելյանը ծնվել է 1963 թ Երևանում։ 1987 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով, 1992 թ. պաշտպանել է դոկտորական կոչումը։

Գարիկ Իսրայելյանն աշխատել է Ուտրեխտում (Նիդերլանդներ), Բրյուսելում (Բելգիա) և Սիդնեյում (Ավստրալիա), որպես դասախոս և գիտաշխատող։ 1997 թվականից աշխատել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում (IAC),  որպես Տեներիֆեի Լա Լագունա համալսարանի պրոֆեսոր։

Իսրայելյանը հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդվածներ՝ արտաարեգակնային մոլորակների հայտնաբերումից մինչև ցածր զանգվածով ռենտգենյան զույգ աստղեր՝ սև խոռոչներով և նեյտրոնային աստղերով:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular