ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղել է վեճ, ապա՝ դանակահարություն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյումրու աղբանոցում տղամարդու դիակի հայտնաբերման դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 19:29-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանից, ըստ որի՝ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Շտապբուժօգնության բրիգադը դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի ահազանգի հիման վրա, ով հայտնել էր, որ հիշյալ դին հայտնաբերել է Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում՝ գունավոր մետաղներ փնտրելիս:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի կտրած-ծակած, աջ ծոծրակային շրջանին՝ քերծվածքներով վերք, աջ ազդրին՝  քերծվածքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի՝ վերոնշյալ 59-ամյա բնակիչն է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինս Գյումրի քաղաքի աղբանոցում հանդիպել է 30-ամյա համաքաղաքացուն և մետաղյա ջարդոններ հավաքելու շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ 59-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով  մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդու  ձախ ազդրին: Այնուհետև, երբ վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել, 59-ամյա տղամարդը քարերով հարվածել է, որի հետևանքով հարակից թումբը փլվելով լցվել է 30-ամյա տղամարդու վրա: Զղջալով կատարածի համար՝ որոշ ժամանակ անց 59-ամյա տղամարդը օգնության է կանչել, մոտեցած անձանց օգնությամբ համաքաղաքացուն հանել հողի տակից, սակայն վերջինս մահացած է եղել:

Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր՝ Գյումրիում աղբանոցի մեջ հայտնաբերվել է 30-ամյա երիտասարդի դի․ նա այնտեղ գունավոր մետաղներ էր փնտրել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular