ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է հայաթափման քաղաքականութունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի կառավարությունը երեկ երեկոյան տեղեկություն է հաղորդել, թե ինչ է կատարվում գազատարի շուրջ։ Նշվում է, որ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական դիվերսիայի կողմից վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները տևական բանակցություններից հետո մեկնարկել են նախօրեին։ Ընդ որում Ադրբեջանը հստակ և պարզ հասկացել էր, որ հենց ինքն է վերանորոգելու, ըստ էության, վերահսկողություն սահմանելու Հայաստանից Արցախ գազի մատակարարման խողովակների նկատմամբ։

Հարյուր հազարից ավելի բնակիչներ ձմեռային ցրտաշունչ պայմաններում ստիպված են գոյատևել գրեթե 10 օր շարունակ, ինչն ազդում է ոչ միայն մարդկանց կենսապայմանների, այլ նաև հոգեկան վիճակի վրա։ Ադրբեջանական իշխանությունները կարող են հենց այսօր, կամ առաջիկա օրերին վերանորոգել այդ գազատարը։ Խնդիրն այստեղ ամենևին այլ բանում է, թշնամի պետությունը Արցախի բնակիչներին պարզ և հստակ հասկացնում է, որ հենց ինքն է իրադրության տերը, և Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները այլևս ոչինչ չեն կարող որոշել։

Ադրբեջանն այսօր բացառապես քարոզչական պատերազմ է իրականացնում Արցախի բնակչության դեմ։ Արցախի բնակիչներին փորձում են ներշնչել, որ իրենց գոյությունը կախված է ոչ թե Հայաստանի Հանրապետությունից կամ ռուս խաղաղապահներից, այլ ընդամենը Ադրբեջանի բարի կամքից, իսկ Ադրբեջանի բարի կամքը հայ ժողովուրդը տեսել է առնվազն 3 տասնամյակից ավելի։

Ըստ էության, երիցս ճիշտ են բոլոր այն վերլուծաբաններն ու քաղաքագետները, որոնք նշում են, թե Ադրբեջանը շարունակում է Արցախը հայաթափելու ծրագիրը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում։ Ադրբեջանական վայրագությունների և շարունակվող հայաթափման քաղաքականության վերաբերյալ երեկ ստիպված են եղել նույնիսկ հայտարարություն անել նոր օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից։

Պատկերացրեք որքան ծանր է իրավիճակը, որ նույնիսկ Փաշինյանի իրավունքների պաշտպան հորջորջվող Քրիստինե Գրիգորյանը ստիպված է լինում նման արձանագրումներ անել: Եվ խաղաղության դարաշրջան բացելով՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները այլևս վաղուց կորցրել են իրենց արդիականությունը և որևէ կերպ չեն կարող արդարացում ունենալ: Մինչդեռ գործող վարչախումբը չի կանգնում ոչնչի առաջ Ադրբեջանի և նրա գլխավոր դաշնակից Թուրքիայի շահերը սպասարկելու առումով։ 

Աշոտ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular