ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախարարությունը կրկին կոծկում է իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մի քանի ժամ տարբերությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց երկու ժամկետային զինծառայողների մահվան մասին։ Դեպքերը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում՝ Կապանում և Մեղրիում։ 20-ամյա Ալբերտ Միրոյանի դին ծնոտի հատվածում հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր նախօրեին երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Կապանի մոտ գտնվող մարտական դիրքում։ Ժամեր անց նույն Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ 19-ամյա ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանն է մահացել։ Նրա դին հայտնաբերվել է Մեղրիի զորամասում՝ հրազենային վիրավորումով։

Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ, և Պաշտպանության նախարարության ու քննչական կոմիտեի հաղորդմամբ, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ առաջին դեպքի մասին հայտնի էր դարձել դեռ երեկ գիշերն անց, երբ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Ադրբեջանը հարձակման է անցնում։ Մինչև առավոտ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այդպես էլ որևէ պարզաբանում չներկայացրեց և միայն առավոտյան շուտ հիշեցրեց իր գոյության մասին։ Ավելին, երեկ նույնիսկ Սուրեն Պապիկյանի գլխավորած գերատեսչությունը հաթաթա էր տալիս մարդկանց, մուննաթ գալիս, թե սոցիալական ցանցերով ու տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, որ իբր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակային հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր պաշտպանության նախարարությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Պաշտպանության նախարարությունը թերևս միակ հիմնարկն է, որը վարկանիշի և հեղինակության բացառիկ գահավիժում ունեցավ։ 44 օր շարունակ ստելուց և խաբելուց հետո մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում չեք գտնի որևէ մարդու, որը կվստահի այդ կառույցին, ավելին չեն վստահում նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Եվ արատավոր վարքը, որ ցուցաբերում է պաշտպանական գերատեսչությունը, այլևս դուրս է որևէ տրամաբանությունից։

Նույն բանը Պաշտպանության նախարարությունը կարող էր հայտնել շատ ավելի վաղ, հանգստացնելով կրքերը, նաև հարավ-արևելյան հատվածում գտնվող զորամասերի զինծառայողների ծնողներին, որոնք վստահաբար գիշերվա կեսին զանգահարում էին իրենց զավակներին՝ ճշտելու արդյո՞ք ամեն ինչ նորմալ է։ Օրեր առաջ էլ Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր բանակային նոր ռեֆորմի, իրենց կատարած կադրային փոփոխությունների վերաբերյալ, նշում, թե լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Թե որքանո՞վ են լուրջ այդ աշխատանքները, պարզ դարձավ ընդամենը երեկ, երբ հերթական անգամ Պաշտպանության նախարարության անտեղյակության և պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով ստիպված խուճապ տարածվեց մամուլում և հանրության շրջանում։ 

Դավիթ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular