ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորումը Երևանի և Բաքվի միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքներին (Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ)։ Ֆրանսիացի նախարարը հայտնել է Փարիզի աջակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է զեկույցում։

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրավիճակի շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular