ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն ասել է, որ Ուկրաինայում հրադադարի հույսերը մեծացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևը և Անկարան պայմանավորվել են քրտնաջան աշխատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի Ուկրաինա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է korrespondent.net-ը։

Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է Թուրքիայում Զելենսկու և Պուտինի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին։

«Այժմ մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպման վրա: Մենք մեր ցանկությունն ենք հայտնում մեզ մոտ նման հանդիպում կազմակերպել»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, թուրք նախարարը նշել է, որ շատ դժվար է խոսել նախագահների հանդիպման ժամկետի մասին, քանի որ նախ պետք է հիմք պատրաստել այս հանդիպման համար, որպեսզի երկու ղեկավարներն էլ պատրաստ լինեն դրան։

Ի վերջո, Չավուշօղլուն ընդգծել է, որ, ելնելով Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերի արդյունքներից, բավականին դժվար է խոսել պատերազմի ավարտի մասին ընդհանրապես, սակայն հրադադարի հույսերը մեծացել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular