ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր, Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Հարավային Օսեթիա՝ Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր, Բելոռուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։

1942 –ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1952 - ծնվել է նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։

1988- Ադրբեջանի Կենտկոմը քննարկել է Սումգայիթի քաղկոմում տեղի ունեցած խոշոր բացթողումների հարցը, որը բերել է «խուլիգանական տարրերի կողմից Սումգայիթ քաղաքում սանձազերծած անկարգություններին»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։

2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:

2008-Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

2014-Ղարաբաղում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ղարաբաղցիները տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 —Հռոմում սկսվել է կայսր Կալլիգուլայի կառավարումը։

978 –վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։

1229- Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությանը՝ վերադարձնելով  Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

1241 —Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։

1314 —կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլիեյի և այլ տամպլերյերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլյեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։

1325 —հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։

1596- լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։

1662 —Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս», այսինքն «բոլորի համար»։

1768 - վախճանվել է իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։

1805 —Նապոլեոն 1-ինը իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։

1813 –ծնվել է  գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1839 —չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։

1850 —ամերիկյան գործարարներ Հենրի Ուելլսը և Ուիլյամ Ֆարգոն հիմնադրել են  «American Express» ֆինանսական ընկերությունը։

1856 —ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։

1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1867 —Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է կոնվեցիա Ճապոնիայի հետ, ըստ որի՝ Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։

1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։

1892 —սահմանվել է լավագույն հոկեյի թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։

1900 —հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 —Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կորուզոն։

1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։

1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։

1926 —Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։

1931 —ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 120 000 ազգությամբ ճապոնացի քաղաքացիներ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ։

1949 —կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։

1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։

1965- խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

1974-ԽՍՀՄ Կենտկոմի որոշումով Խորհրդային բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

1989- Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։

2014 —Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտնել է ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքված պայմանագրի մասին, համաձայն որի՝ Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular