ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի առաջարկած կարգավորման 5 կետերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հետռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը, մասնավորապես, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Նախարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ հիմնարար սկզբունքների հարցը։ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։

Քննարկվել են նաև այլ արդիական հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular