ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ զրույց ունենալու մտադրության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է առաջիկա ժամերին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Շարունակելով խաղաղ կարգավորման որոնումները՝ ես շաբաթը մի քանի անգամ խոսում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Առաջիկա ժամերին ես նախատեսում եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մարտի 12-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա իր ֆրանսիացի գործընկերոջը և Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության գոտիներում հումանիտար իրավիճակի մասին։ Քաղաքական գործիչները քննարկել են նաև ռուսական պահանջների կատարման հետ կապված հարցեր։ Զրույցը տեւել է 75 րոպե։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular