ՌԴ ՊՆ-ն բացահայտել է Ուկրաինայում ոչնչացված ռազմական օբյեկտների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Զինված ուժերի (ԶՈւ) ավիացիան մարտի 17-ին հարվածներ է հասցրել Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտներին։ Նման տվյալներ Lenta.ru-ին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դրանց թվում են բազմակի հրթիռային համակարգի մեկ սարք, երեք հրամանատարական կետ, ներառյալ մեկ դաշտային շարժական բրիգադի հրամանատարական կետ, վեց զինամթերքի պահեստ և 14 ռազմական տեխնիկայի կուտակման տեղամաս», - ասել է ՊՆ խոսնակը:
Հատուկ գործողության ողջ ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի Զինված ուժերի 182 ինքնաթիռ և ուղղաթիռ, 177 անօդաչու թռչող սարք, 1393 մարտական մեքենա և տանկ, 134 հրթիռային համակարգ, 523 ականանետ և հրետանային միավոր, ինչպես նաև 1182 տարբեր ռազմական մեքենա։