ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Yandex-ը փնտրում է տարածք Երևանում Ռուսաստանից ժամանած աշխատակիցների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

newizv.ru–ն գրում է, որ Երևանում «Յանդեքս» ընկերությունը սկսել է տարածքներ փնտրել իր աշխատակիցների համար, ովքեր լքել են Ռուսաստանը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ռուսաստանից ՏՏ ոլորտի մասնագետների արտահոսքը Դոնբասի ճգնաժամի ֆոնին այնքան զգալի է ստացվել, որ միայն Yandex-ից Հայաստան է տեղափոխվել մոտ 100 մարդ։

«Այժմ նրանք փնտրում են աշխատանքային տարածք Երևանում մոտ 80 հոգու համար, որպեսզի կարողանան միասին աշխատել»,- նշում է Forbes-ը։

Ընկերությունն ինքը նշում է, որ Yandex-ը չի պլանավորում տեղափոխել իր գլխամասային գրասենյակը, ընկերությունը չի զբաղվում անձնակազմի տեղափոխմամբ։

Մինչդեռ Հայաստան տեղափոխված տասնյակ աշխատակիցներ կարիք ունեն մեկ աշխատանքային տարածքի, որտեղ նրանք բոլորը կարող են լինել միասին հեռավար աշխատելու ժամանակ։

Տեղափոխվածներին օգնելու խնդիրն այն է, որ դեռ պարզ չէ, թե ինչպե՞ս են նրանք աշխատավարձ ստանալու այն պայմաններում, երբ Visa-ն և Mastercard-ը դադարեցրել են համագործակցությունը ռուսական բանկերի հետ։

Այժմ սոցիալական ցանցերը քննարկում են Yandex-ի ծրագրերը իրենց Zen և News ծառայությունների հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Ենթադրվում է, որ Yandex-ը ցանկանում է լինել տեխնոլոգիական ընկերություն, սակայն Yandex.Zen-ը զարգանում է որպես սոցիալական ցանց, իսկ Yandex.News-ը չափազանց շատ քննադատության է արժանանում։ Սակայն ընկերությունից այդ հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

Մարտի 4-ին Yandex-ը հայտարարել է, որ եթե իր որոշ պարտատոմսերի սեփականատերերը օգտվեն պահանջի իրավունքից, ընկերությունը չի կարողանա կատարել իր պարտքային պարտավորությունները։ Yandex-ի ղեկավարությունը նշել է, որ ընկերությունը ներկայումս «չունի բավարար ռեսուրսներ արժեթղթերն ամբողջությամբ հետ գնելու համար»։ Մինչդեռ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Yandex-ի նոր ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular