ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը կոչ է արել Եվրոպային պատրաստվել հնարավոր պատերազմին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական երկրները պետք է մեծացնեն ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ, որպեսզի պատրաստվեն հնարավոր զինված հակամարտությանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` դիմելով եվրոպացի առաջնորդներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է ավելացնենք ներդրումները [պաշտպանության ոլորտում], որպեսզի պատրաստ լինենք պատերազմին, որը կարող է գալ մեր մայրցամաք», - ասել է պետության ղեկավարը։ Նրա կարծիքով, Հինգերորդ հանրապետության զինված ուժերը (ԶՈւ) միակ լիարժեք բանակն են Եվրոպայում։ Մակրոնը հիշեցրել է եվրոպական մայրցամաքի պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի նախագահը նաև իր նախընտրական ծրագրի շրջանակներում խոստացել է, որ մինչև 2025 թվականը Ֆրանսիայի զինված ուժերի տարեկան ֆինանսավորումը կհասցվի 50 միլիարդ եվրոյի: «Ներկայումս բանակի ֆինանսավորումը կազմում է տարեկան 40,9 մլրդ եվրո։ Չնայած ճգնաժամին, մենք կատարել ենք մեր խոստումը և 2020 թվականից ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում ենք պաշտպանության կարիքների վրա»,- եզրափակել է նա։

Մակրոնն ասել է, որ ռազմական ոլորտին աջակցելու համապատասխան ռազմավարություն պետք է իրականացվի նաև եվրոպական այլ երկրներում։ Նա մատնանշել է Փարիզի համախմբող դերը եվրոպական անվտանգության ամրապնդման գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular