ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկային միջոցները հանրության համար ավելի թանկ են դառնալու. Սուրեն Պարսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին դոլարի փոխարժեքն անընդհատ տատանվում է. ակզբում մինչև 10 տոկոս աճ գրանցվեց, հետո մեկ օրվա ընթացքում մինչև 15 դրամով անկում նկատվեց:

Թմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Դրամի արժեզրկումը նախ պայմանավորված էր ռուբլու արժեզրկմամբ, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սահմանված տնտեսական սանկցիաներով: Այդ սանկցիաների ազդեցությունը Հայաստանը կրում է ռուբլու արժեզրկման միջոցով, բացասական սպասումներով, և, այդ գործոններով պայմանավորված, Հայաստանում կտրուկ արժեզրկվեց դրամը:  Քանի որ դրամի արժեզրկումը հանգեցրեց ապրանքի գների աճին, ԿԲ-ն որոշում կայացրեց վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ-ի թիվ մեկ խնդիրը գների կայունության ապահովումն է, և նա օրերս ընդունեց որոշում, որի համաձայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվեց 9.25 տոկոս, ինչի արդյունքում, ըստ էության, դրամը թանկացավ»: 

Տնտեսագետի խոսքով՝ դրամի թանկացումը միանշանակ ազդելու է տնտեսության ակտիվության վրա.

«Արդյունքում՝ վարկերը, վարկային միջոցները հանրության համար ավելի թանկ են դառնալու: Տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազելու է, ԿԲ-ն արդեն իսկ նախատեսել է, որ իր նախկին 5.3 տոկոս տնտեսական աճի փոխարեն լինելու է 1.6 տոկոս: Ես վստահաբար կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում կրկին վերանայումներ են լինելու, և հնարավոր է նույնիսկ անկում ունենանք այս տարի, եթե, իհարկե, կարողանանք լուծել մեր գյուղատնտեսական մթերքների հարցը: Իսկ արժևորված դրամից, որը նպաստում է ԿԲ-ի խնդրի լուծմանը, մեր արտահանողներն են շատ զգալի տուժում: Հիմա արտահանումը դեպի Ռուսաստան հիմնականում կասեցված է, և մոտակա ամիսների ընթացքում, երբ սկսվի գյուղմթերքների արտահանումը, իրավիճակն ավելի է սրվելու: Անցյալ տարի մենք մոտ 210 հազար տոննա գյուղմթերք ենք արտահանել, ինչն այս տարի գտնվում է խիստ կասկածի տակ, քանի որ, երբ դրամն արժևորվում է ռուբլու նկատմամբ, մեր արտահանվող ապրանքը դառնում է մոտ հինգ անգամ թանկ: Այս պարագայում մեր արտահանողները դառնում են ոչ մրցունակ և դուրս են մնում շուկայից: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի կրճատում կլինի, իսկ այն կազմում է մեր ընդհանուր արտահանման մոտ 28 տոկոսը»:

 

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular