ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դաժան» պայքար ծխելու դեմ․ վնասում են միայն բիզնեսին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության առաջարկած նախաձեռնությունը, որով հանրային սննդի օբյեկտներում կտրականապես արգելվում է ծխախոտը և ծխախոտի բոլոր տեսակի փոխարինիչները։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ, արգելքը տարածվում է ոչ միայն փակ, այլ նաև բաց տարածքների վրա։ Գնահատելով առողջապահության նախարարության պայքարը ծխելու դեմ և «մտահոգությունը» հանրային առողջության վերաբերյալ՝ հարկ ենք համարում նշել, որ ծխելու դեմ նման բարբարոսական մեթոդներով որևէ առաջընթացի չեն հասնելու, ընդհակառակը, ստացվելու է միայն հերթական «պտիչկան», երբ Անահիտ Ավանեսյանը ու նրա անմիջական ղեկավարությունը կկարողանան հրապարակային հայտարարել, թե պայքարում են հայ ժողովրդի առողջության համար, իսկ իրականում կտուժի բիզնեսը, կտուժեն հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ։

Ընդ որում բոլոր այդ օբյեկտների մեծ մասը տեղակայված են Երևան քաղաքի կենտրոնում, որտեղ ամենամեծ կենտրոնացումն է և ամենամեծ գումարն է շրջանառվում հանրային սննդի օբյեկտներում։ Պրակտիկորեն Հայաստանի իշխանությունները ու նրա տեսչական մարմինները չունեն համապատասխան ռեսուրսներ բոլոր օբյեկտները անընդհատ ստուգելու համար։ Եվ որևէ մեկին չի խանգարում Երևանի ծայրամասում կամ մերձակա որևէ շրջանի որևէ ռեստորանի առանձնասենյակում խմել և ծխել։ Վստահաբար ռեստորանների մեծ մասի սեփականատերերը չեն արգելելու նման պահվածքը և, ընդհակառակը, տեսուչներին թույլ չեն տալու, որպեսզի նրանք ստուգումներ իրականացնեն։

Արդյունքում Երևան քաղաքի կենտրոնի տասնյակ և հարյուրավոր ռեստորաններ, խորտկարաններ և սրճարաններ զրկվելու են լուրջ ֆինանսական հոսքերից, փակվելու են կամ ստիպված են լինելու տեղափոխել իրենց բիզնեսը այլ համապատասխան վայրեր՝ կոծկելով, որ իրենց մոտ հաճախորդները ծխում են։ Իհարկե, ծխելու դեմ արշավը բավականին կարևոր է, շատ ավելի կարևոր քան աղի և աղամանների դեմ պայքարը, որը տանում է նույն Անահիտ Ավանեսյանը։ Սակայն վաղուց Հայաստանի քաղաքացիները հասկացել են, որ միայն դեկլարատիվ կոչերով և մեկ-երկու կիսաքայլերով հնարավոր չէ որևէ բանի հասնել։ Փաշինյանը կարող է տարեվերջին իր հարյուր ձեռքբերումների մեջ ավելացնել նաև ռեստորաններում ծխողների թվի նվազումը, սակայն առավել կարևոր է՝ արդյո՞ք դա կազդի հանրության շրջանում ծխողների թվի իրական նվազման վրա, վստահաբար՝ ոչ։ Փոխարենը մարդիկ զարտուղի ճանապարհներ են գտնելու և շարունակելու են ծխել՝ վնասելով սեփական առողջությունը։

Կարեն Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular