Ավելի քան 3 մլն փախստական լքել է Ուկրաինան. ՌԴ-ն պետք է հիմա դադարեցնի պատերազմը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 3 միլիոն ուկրաինացի փախստական լքել է երկիրը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Նա իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը խաղաղության կարիք ունի և որ ամբողջ աշխարհում մարդիկ դա պահանջում են:
Գուտերեշի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հիմա դադարեցնի այս պատերազմը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։